ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ի երկրորդ տասնյակը

ՀՀԿ-ի երկրորդ տասնյակը
15.02.2017 | 14:20

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը: Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը:

ՈՒշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում: Կանանց թիմում նոր անունը Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում: ՀՀԿ-ում նա նոր մարդ չէ, բոլոր ընտրական կամպանիաներում լրատվական բլոկն է ղեկավարել ու հարգանք է վայելում: Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին՝ իրենք կա՞ն ցուցակում, թե՞ ոչ, նրանք շունչները պահած սպասում են ցուցակին, որը կհրապարակվի այսօր»:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ